Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նախկին եվրահանձնակատար Ռոմանո Պրոդին «համեղ» մակդիրներ են փոխանակել՝ կապված Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների հետ, դրանք համեմատելով օղիով ձկնկիթի եւ սոդայով վիսկիի հետ:
«Վալդայ» ակումբի անդամների առջեւ ելույթի ժամանակ, Պրոդին Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունները համեմատել է ձկնկիթով օղու հետ՝ հավելելով, որ չգիտի «որն ինչ է»:
«Տեսեք թե նա ինչ ասաց, որ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները նման են ձկնկիթի եւ օղու հարաբերություններին, բայց այդ երկուսն էլ ռուսական արտադրության ապրանքներ են: Նրանք Եվրոպայում սովորել են հետեւյալ սկզբունքին. սկզբում թույլ տվեք ուտել ձերը, իսկ հետո ամեն մեկն իրենը կուտի»,-մեկնաբանել է Պուտինը:
Ի պատասխան Պրոդին առաջարկել է այդ համեմատությունը փոխարինել սոդայով վիսկիով: «Վիսկին եւ սոդան շատ վատ ըմպելիք է, ինչու փչացնել ապրանքը: Պետք է այն մաքուր օգտագործել»,-նշել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























