Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը Մաքսային միության Հայաստանի միանալու վերաբերյալ չի փոխվել: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Տիգրան Սարգսյանը:
Դիտարկմանը, թե որպես եվրոպական հայացքների կրող, իր համար անակնկալ չէ՞ր Սերժ Սարգսյանի այդ որոշումը, վարչապետը սահմանափակվեց հակիրճ «ոչ»-ով: Իսկ, հարցը, թե շարունակո՞ւմ է մնալ եվրոպական արժեքների կրող, մնաց անպատասխան:





























