Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 46/93 հասցեի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:





























