Մաքսային միությանը միանալու հարցում փակուղիներ չենք տեսնում: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  19-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե եվրոպական գործիչները հայտարարում են, թե անգամ հույս էլ չկա, որ Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում, Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մենք ոչ թե հույսերի լեզվով ենք խոսում, այլ այն աշխատանքը, որը կատարվել է նորանկախ Հայաստանի սկզբնավորումից սկսած, դա ճանապարհ է եւ մենք չենք պատրաստվում այդ ճանապարհը զիջել ինչ-որ մի բաների: Մենք այդ ճանապարհով ենք գնալու: Մեր մոտեցումները կառավարման գործընթացում ժողովրդավարական է եւ փակուղիներ չենք տեսնում»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ Եվրոպայից մենք էլ շահեր ունենք եւ օրինակ բերեց ժողովրդավարության մոդելավորումը Հայաստանում տեղայնացնելու խնդիրը:

Իսկ մաքսային միության մասով էլ ասաց, որ մեր ամբողջ անվտանգությունը եւ տնտեսական գործառույթները այդ դաշտում են: