Վանաձորի Բաթումիի եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում, սեպտեմբերի 19-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը  ստացել է վնասվածքներ եւ շտապօգնության կողմից բուժօգնություն ստանալով՝ գնացել տուն:

Կատարվում է քննություն: