Երեւանի Մելքումով փողոցի թիվ 31 հասցեի մոտ, սեպտեմբերի 19-ին, ժամը 23.30-ին, իրար են բախվել   «Ֆոլքսվագեն Վենտո» եւ «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: