Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 19-ին, Ախուրյան գյուղից  բերման են ենթարկել 35-ամյա Լեռնիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեղադրանքով: