Երեւանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց, սեպտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: