Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել  33-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ  իր բարեկամի տնից  գողացել են մահճակալի 2 գլխակողեր, ապակյա սպասք, հեռուստացույցի սարքավորում եւ տնտեսական ապրանքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 33-ամյա Սոս Թ.-ն:

Գողոնն առգրավված է:

Սոս Թ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: