Ոստիկանության Արարատի բաժնում, սեպտեմբերի 19-ին, ժամը 21.15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել Գոռավան գյուղի գերեզմանտան ճանապարհի վերջնամասում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Արբալետ»` մեկ նետով, եւ «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























