Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ  «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը  հայտնաբերել է ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող նռնակ, նռնակի 2 պայթուցիչ եւ 12.7 մմ տրամաչափի  82  փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: