Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 00:15-ի սահմաններում, Մասիս քաղաքի հրապարակին կից այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արթուր Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված կանեփանման, դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























