Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, սեպտեմբերի 19-ին, օդանավակայանից բերման են ենթարկել նախկինում դատված, 46-ամյա Վազգեն Ու.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1999 թ. մայիսի 13-ից Չեխիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:





























