Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4/Ա շենքի դիմաց, սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու աղջիկների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, պարզվել է, որ վրաերթը կատարել է 27-ամյա Հայկ Հ.-ն` «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























