Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 22 դեպքից` 15-ը, իսկ խարդախության` 3, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2  եւ  գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 10 ավտովթար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: