Աֆղանստանում գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 18 ոստիկան է զոհվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:
Ոստիկանության ջոկատները, որոնք հակաահաբեկչական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնում էին, երկրի հյուսիսարեւելյան Բադախշան նահանգում թակարդն են ընկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վարդուժ շրջանում 18 ոստիկան է զոհվել, եւս 13-ը՝ վիրավորվել: Նախարարությունը խորապես ցավում է կատարվածի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ենթադրվում է, որ գրոհի թիկունքում արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններն են, որոնք նախկինում քանիցս նման հարձակումներ են գործել աֆղանական ոստիկանության աշխատակիցների դեմ:





























