Արտարժույթի ներբանկային շուկայում այս շաբաթ՝ սեպտեմբերի 17-20-ին բանկերը գնել են 75,8 մլն դոլար, վաճառվել 78,4 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը; Սա շաբաթական կտրվածքով դոլարի վաճառքի ամենափոքր ծավալներից մեկն է տարվա ընթացքում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,7 մլն դոլարի առք եւ վաճառք:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն դոլարի առք եւ վաճառք:

Բանկերն այս շաբաթ գնել են նաեւ 8,7 մլն եվրո եւ վաճառել 8,6 մլն եվրո:

Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ (համարժեք է 83.6 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար: