Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 եւ 167, Իսակով 46 շենքերի երեսպատումը դեկորատիվ գունազարդվել է։ Երեւանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով, շենքերի արտաքին տեսքի թարմացումը եւ արդիականացումը ծրագրված է քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Նշված «պանելային» բարձրահարկերի գունազարդումը նախաձեռնության փորձնական փուլն է։
«Շենքերի գունավորման էսքիզը պատրաստելիս շեշտը դրել ենք ճարտարապետի լուծումների վրա, դրանք գործածել ենք այս տիպային շենքերին յուրահատկություն հաղորդելու, այն ընդգծելու համար»,– նշել է Երեւանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Գագա Ամատունին եւ հավելել, որ ծրագրում ընդգրկվելիք շենքերի գունային համադրություններն ու լուծումները տարբեր են լինելու։





























