Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երեւանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը:

Այնուհետեւ 3D ձեւաչափով ներկայացվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող եւ Արգավանդի խճուղու ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու նախագիծը:

Ներկայացվել են նաեւ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» շրջանակներում մանրամասն նախագծման եւ շինարարության վերահսկման խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության պայմանագրի կատարողականը եւ վարկային ծրագրի շրջանակներում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված 2011 թվականի դեկտեմբերի 31-ի եւ 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքները: