Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Ալեքսանդրա Լոպատկինան սեպտեմբերի 20-ին ամբողջ ծավալով մերժել է Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հայցը:
Նավալնին պնդում էր, որ հայցը պետք է բավարարվի երկու խախտման հիմքով՝ կենսաթոշակառուներին ուտելիքներով ծանրոցներ էին բաժանվել ընտրատեղամասերում եւ քվեարկության ցուցակները կազմվել էին տներում, նաեւ թեկնածուների համար անհավասար պայմաններ էին ստեղծվել լրատվամիջոցներով:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հերքել է այդ փաստերը: Դատավորը մերժել է հայցը, որը կարող է բողոքարկվել Գերագույն դատարանում:





























