Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 20-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Գ. Նժդեհի հրապարակում գտնվող գետնանցման արգելապատնեշից:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարների եւ քաղաքացի Գ.Ս.-ի համատեղ ուժերով կանխվել է Ն. Շ.-ի (ծնվ. 1958թ.) ինքնասպանության փորձը: