Երեւանի Հասրաթյան եւ Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում այսօր` սեպտեմբերի 20-ին Օշական գյուղի բնակիչ, 42-ամյա Վահե Ռոմիկի Ասեյանը Kia մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 16-ամյա Գեւորգ Անդրանիկի Խաչատրյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ճանապարհային ոստիկանությունից:
Վթարից հետո վարորդը փախուստի չի դիմել եւ տուժողին տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ին փոխանցեցին, որ տղայի կյանքին վտանգ չի սպառնում եւ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: 16-ամյա Գեւորգ Խաչատրյանը սովորում է Երեւանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում, իսկ Վահե Ասեյանը աշխատում է «Պրոմեթեյ բանկում»՝ որպես վարորդ:





























