Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վտանգի տակ են: Այդ մասին Երեւանում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, այն, որ «Հայաստանի նախագահին կանչեցին Մոսկվա եւ ստիպեցին որոշակի բովանդակությամբ հայտարարություններ անել, վկայում են հայաստանի գլխին կախված սպառնալիքի մասին», քանի որ «վաղտ կարող են Կրեմլ կանչել այլ դրախոների եւ ստիպել ավելի վտանգավոր հայտարարություններ անել»:
Փոստանջյանի կարծիքով, բոլոր խնդիրները բխում են նրանից, որ սկսած 1995թ. Հայաստանում ոչ ոք չի ընտրվել, այլ պարտադրվել է ժողովրդին, ինչի պատճառով էլ երկրի կյանքում հետընթաց է սկսվել բոլոր ոլորտներում: Իրավիճակից ելքը, ըստ պատգամավորի, իշխանափոխությունն է եւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























