Ամերիկացի կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի ամենատարեց անդամ Էլիոթ Էնգելը  նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին՝ կոչ անելով Պետդեպարտամենտին դեմ հանդես գալ Ռուսաստանի՝ Եվրոպայի հետ մերձենալ ձգտող հարեւանների նկատմամբ բռնի մարտավարությանը:

«Ես կոչ եմ անում, որ Պետդեպարտամենտը կտրականապես դեմ արտահայտվի վերջին շրջանում Եվրոպայի հետ  Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ մյուսների քաղաքական եւ տնտեսական կապերի ամպրապնդումը կանխելու Ռուսատանի փորձերին:  Ռուսաստանի կողմից սպառնալիքների ու  Ճնշումների արշավը էապես խախտում է  այդ երկրների հիմնարար ինքնիշխանությունը եւ անկախությունը:  Յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր համագործակցությունը համաձայն իր շահերին ու արժեքներին: Ես միանում եմ Եվրախորհրդարանի անդամներին, որոնք այս հարցի շուրջ անցյալ շաբաթ բանաձեւ են ընդունել՝ դատապարտելով Ռուսաստանի վերջին գործողությունները: Ես նույնպես կոչ եմ անում, որ պետքարտուղար Քերին շարունակի աջակցել տարածաշրջանի ժողովուրդներին  Եվրոպայում կառուցել ամուր եւ բարեկեցիկ ժողովրդավարություն», - հայտարարել է կոնգրեսականը: