Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Սադունց (Ամրե Թազա) գյուղում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 20-ին, ժամը 20.42-ին:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով Հնաբերդ գյուղի բնակիչներ Ա. Գ. (վարորդ, ծնվ. 1992թ.), Ա. Տ. (ծնվ. 1961թ.), Ա. Տ. (ծնվ. 2013թ.), Ա. Ա. (ծնվ. 1994թ.), Հ. Տ. (ծնվ. 1993թ.), Գ. Ա. (ծնվ. 1977թ.) եւ Հ. Ա. (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:





























