Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների եւ մշակույթի կենտրոնի սաները:

Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաեւ ձեռարվեստի եւ նկարչական աշխատանքների ցուցադրություն:

Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային  երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաեւ վարչական շրջանի պուրակներում եւ բակերում:

Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչեւ ուշ երեկո եւ եզրափակվել հրավառությամբ: