Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում ստացած 19-ամյա Արշակ Լազրի Մկրտչյանի ոտքը նորից են վիրահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը:
Նա նշեց, որ երկրորդ անգամ վիրահատել են, որպեսզի հետքեր չմնան: Այժմ որդին հոսպիտալից դուրս է գրվել եւ գտնվում է զորամասի բուժկետում: Ծնողները անհամբեր սպասում են, թե նա երբ մի քանի օրով կգա տուն մայրական խնամքի համար: Հայրը նշեց, որ Արշակը շարժողական համակարգը նորմալ է, բժիշկներն ամեն ինչ արել են, որ միջադեպը նրա հետագա կյանքի վրա հետեւանք չունենա:
Ի դեպ, նոյեմբերին կլարան Արշակի ծառայության մեկ տարին: Նա Արարատի մարզի Հնաբերդ գյուղից է, ընտանիքում երկու երեխա են, ավագը` քույրը, ամուսնացած է: Արշակի հայրը աշխատում է գյուղի դպրոցում` որպես ուսմասվար, մայրը չի աշխատում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետի հատկանիշներով` սպանության փորձ շատերիկյանքի համար վտանգավոր ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Կատարվում է նախաքննություն:





























