Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 20-ին, ժամը15.15-ին, Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Նարեկ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերին Գյումրիի Գորկու փողոցում գտնվող համակարգիչների խանութում Ալինա Հ.-ի պարանոցից բացահայտ հափշտակել է 12 գ ընդանուր կշռով, 230.000 դրամ արժողության ոսկյա շղթան:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է նախաքննություն: