Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1973 թ. ծնված Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողներին: