Արեւիկ գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 20-ին, ժամը 13.45-ին, ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ձեռքի ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ եւ ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: