«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























