Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Ա. Ավետիսյան եւ Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» եւ «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղեւորուհին եւ «Լեքսուս»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























