Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն եւ 5,45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: