Հայաստանի անկախ պետականությունը մեր հայրերի սկսած գործընթացի ամփոփումն էր. հեղափոխություն չեղավ, տեղի ունեցավ էվոլյուցիա: Այս մասին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա համոզմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն ամրագրեց իր 70-ամյա պայքարի արդյունքները, իսկ այժմ ունի այն, ինչ ունի: Ազատ Արշակյանը մաղթել է, որպեսզի երիտասարդ սերունդը Հայրենիքը վերածի այնպիսի երկրի, որը ցանկանում է ունենալ: «Մեր ժամանակ մենք բացարձակ անազատություն էինք տեսնում, եւ այժմ դեմ ենք ազատության սահմանափակմանը: Այն ժամանակ մեր ժողովրդի հնարավորությունները սահմանափակ էին, քանի որ մենք Ցեղասպանություն էինք տեսել եւ կար դրա կրկնության երկյուղը», - նշել է նախկին պատգամավորը՝ ընդգծելով, որ չկա ավելի լավ վիճակում գտնվող հետխորհրդային որեւէ երկիր:





























