Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կարգախոսը մոտեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լինելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Առնվազն 3 երեխա» արտահայտությունը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Նյուքհեթ Հոթարը կուսակցության նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը ուշադրության է հրավիրել երիտասարդ բնակչություն ունենալու թեմային։ Հոթարը նշել է, թե առաջիկայում Թուրքիայում կարող է տարեց բնակչություն խնդիր առաջանալ, ինչպիսին այսօր կա Եվրոպայում։ Նա շեշտել է, թե առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ պետք է օրակարգում պահել «Ամենաքիչը 3 երեխա» կարգախոսը։
Նյուքհեթ Հոթարը բաժանել է նաեւ բրոշյուրներ, որտեղ նշված է եղել, որ առաջիկա 5 տարում Թուրքիայում կանգնելու է բնակչության աճը եւ սպասվում է Արեւմտյան Եվրոպայում առկա բնակչության ծերացման վտանգ։





























