Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներից երկուսը վարչական պատասխանատվության են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածի հատկանիշներով արձանագրություն կազմել (ոստիկանների օրինական պահանջը կատարելուց հրաժարվելը):
Ոստկանները Ակտիվիստներ Վահագն Մինասյանից եւ Սուրեն Սահակյանից պահանջել էին հեռացնելմեքենաները քաղաքապետարանի դիմացի մայթից, բայց մերժում ստանալուց հետո մեքենաները հեռացվել էին հարկադիր կարգով, ինչը ակտիվիստների բողոքի պատճառ էր դարձել:





























