Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիել Շատվորյանը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, ինչպես հաղոդում է AnalitikaUA.net-ը, մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ուկրաինայի Հայերի միության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխավոր տոնն է:

Անկախության հռչակումը հայ ժողովրդի դարավոր երազանքն է: Հայաստանի անկախությունը ողջ աշխարհի հայության համար բարձրագույն արժեք է:

Սրտանց մեր Հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին  մաղթում եմ խաղաղություն, կայունություն ու բարգավաճում»: