Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց մեդալներով պարգեւատրելու մասին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ նախագահը որոշել է.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա նվիրումի եւ արգասաբեր գործունեության համար պարգեւատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Վերա Ամբակումի Հակոբյանին՝ ասմունքող
Մովսես Խորենացու մեդալով՝
Արման Գրիշայի Դավթյանին՝ «Նուռ դիզայն» ստուդիայի հիմնադիր տնօրեն
Ժաննա Պետրոսի Զուրաբյանին՝ երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Խորեն Արմենի Լեւոնյանին՝ դերասան, «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն
Արա Էդիկի Խզմալյանին՝ թատերագետ, արվեստագիտության թեկնածու
Նարեկ Սուրենի Հախնազարյանին՝ թավջութակահար
Տիգրան Կարապետի Համասյանին՝ դաշնակահար
Կամո Գեդեոնի Հովհաննիսյանին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
Գեւորգ Ցոլակի Մանասյանին՝ կոմպոզիտոր, ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր
Յուրա Վաչիկի Պետրոսյանին՝ Արարատի Օ. Չուբարյանի անվան մարզային գրադարանի տնօրեն
Արմեն Ջոնի Սարգսյանին «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի փոխնախագահ
Մերուժան Ջանիկի Սարգսյանին՝ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի Հանրապետության ազգային մասնաճյուղի տնօրեն
Աշոտ Վաչագանի Տիգրանյանին՝ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն
Ռուզան Խաչիկի Տոնոյանին՝ Երեւանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն
Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանին՝ քանդակագործ:





























