Քենիայում գրոհայինները կրակ են բացել Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնում: Այս մասին պատմել են ականատեսները: Նրանք հայտնել են պայթյունների եւ դաժան փոխհրաձգության մասին, BBC-ն վկայակոչելով հայտնում է utro.ru-ն:
«Ռոսբալտը», Reuters-ը վկայակոչելով, հայտնում է հինգ զոհերի մասին, սակայն պաշտոնական հաստատում առայժմ չկա: Ոստիկանները շրջափակել են Westgate առեւտրի կենտրոնի շենքը:





























