Բաղդադում նոր ահաբեկչություններ են տեղի ունեցել. ահաբեկիչները հատուկ նշանակության ջոկատների համազգեստով ներխուժել են ոստիկանական բաժանմունք: Զոհվել է ոստիկանության վեց սպա:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Բայջի քաղաքում, որը տեղակայված է Իրաքի մայրաքաղաքից 180 կմ հյուսիս-արեւելք: Հարձակման պահին բաժանմունքում թվով քիչ ոստիկաններ են գտնվել, քանզի շատերը եղել են շինության սահմաններից դուրս: Պահակախումբը շինության մուտքի մոտ չորս կասկածելի անձ է նկատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին:
Ահաբեկիչներին մեկին վնասազերծել են պահակները, մյուս երեքին հաջողվել է ներխուժել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանք գործարկել են պայթուցիկ սարքը:





























