Մոսկվայի ռեստորաններից մեկում կոկտեյլի պատրաստման պահին երեք մարդ է տուժել, որոնց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրին, սեպտեմբերի 21-ին, 1:30-ի սահմաններում Ֆրիդրիխ Էնգելսի փողոցի  21 հասցեում գտնվող ռեստորանում կոկտեյլի պատրաստման ժամանակ տեխնիկական անվտանգության կանոնների խախտման արդյունքում ալկոհոլը բոցավառվել է: Տուժածները ստացել են գլխի, ձեռքերի ու մարմնի այրվածքներ:

Արդյունքում 20-ամյա Ելիզավետա Իլյինային եւ 29-ամյա Անտոն Բաբենկոյին խոր այրվածքներով հասցրել են Սկլիֆոսովսկու անվան հիվադանոց: Մեկ այլ տուժող 19-ամյա Վիկտորիա Զուբկովային հասցրել են քաղաքային 36-րդ հիվանդանոցի այրվածքների բաժանմունք, հաղորդում է Life News-ը: