Ռուսաստանն այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ չի գործադրում Եվրաինտեգրման հարցում եւ կհարգի նրանց ցանկացած որոշում: Այս մասին Ստոքհոլմում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Մենք ոչ մի երկրի վրա ճնշում չենք գործադրում տնտեսական կամ քաղաքական զարգացման հետագա ուղին ընտրելու հարցում: Այդպես ասելով դուք փաստացի հերքում եք երկրի ազգային ինքնիշխանությունը՝ լինի դա Ուկրաինան, Մոլդովան կամ Հայաստանը», - Իվանովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Նա ընդգծել է, որ երկրներն իրենք, իրենց խորհրդարանները պետք է որոշեն՝ տնտեսական համագործակցության որ ուղին է ավելի լավ»: «Մենք կհարգենք Ուկրաինայի ցանկացած որոշում՝ ինչպիսին էլ որ այն լինի», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: