Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔՄԱԿ) սեպտեմբերի 21-ին հաստատել է Սիրիայի իշխանությունների կողմից երկրի քիմիական զենքի ողջ զինանոցի վերաբերյալ տեղեկատվության ստանալու փաստը:

«ՔՄԱԿ-ը հաստատում է սիրիական իշխանությունների կողմից երկրի քիմիական զենքի ողջ զինանոցի վերեբերյալ ակնկալվող տվյալների ստացման փաստը:Այս պահին տեխնիկական քարտուղարությունն ուսումնասիրում է տվյալները»,- ՔՄԱԿ-ից հայտնել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Հաղորդվում է նաեւ, որ սեպտեմբերի 22-ին նախատեսվում է անցկացնել կազմակերպության գործադիր խորհրդի հետաձգված նիստը: Նախատեսվում էր հանդիպման ժամանակ նշել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ռուս-ամերիկյան համաձայնությունների իրականացման ուղիները, որոնք սահմանվել էին Ժնեւում երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում: