Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի արտաքին պատից թուլացել եւ կախվել է բետոնե կտոր. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Փրկարարները հեռացրել են բետոնե կտորը (0.5 ք.մ):