Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հարցնելով, թե նա չի մտածում իր հայրենի գյուղը վերանվանել հին անունով։
Թուրքական Interneyhaber կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված գրավոր հարցադրման մեջ նշվել է, թե Թուրքիայում մի շարք բնակավայրերի անունները, որոնք հայերենով են, վրացերենով են, քրդերենով են, արաբերենով եւ հունարեն են, փոխել եւ դարձրել են թուրքերեն, սակայն բնակիչները միեւնույնն է դրանք անվանում են հին անուններով։
«Մի անծանոթ մարդ, որ լսի, կմտածի, որ երկու տարբեր բնակավայեր են, այնինչ, մի բնակավայրի հին եւ նոր անուններ են դրանք։ Անատոլիայի բազմաթիվ բնակավայրեր դեռեւս շարունակվում են հին անուններով կոչվել, թեեւ կա դրանց նոր անվանումը։ Թեեւ այդ բնակավայրերի բնակչության էթնիկ կազմը փոխվել է, սակայն անվանումները նույնն են մնացել։
Այս համատեքստում, պարոն վարչապետ, չեք մտածում ձեր Դումանքայա անունը կրող գյուղին տալ հին Պուլիհոզ անվանումը, իսկ Ռիզեի Գյունեյսուի շրջանին՝ Պոտոմյա անվանումը, կամ էլ երկու անունները միաժամանակ օգտագործելու իրավական մեխանիզմ ստեղծել»,-նշվել է գրավոր հարցադրման մեջ։





























