Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջըքի շրջանում 73-ամյա Իսմեթ Գեզերը որսորդական հրացանով փողոցում սպանել է 14-ամյա թռանը՝ Սեֆա Գեզերին եւ վիրավորել եւս 2 հոգու։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Չորում նահանգի Օսմանջըքի շրջանի Դողանքյոյ գյուղում Իսմեթ Գեզերը տանը վիճել է թոռան հետ։ Ավելի ուշ, թոռը՝ 14-ամյա Սեֆա Գեզերը դուրս է եկել տնից։ Նրա հետեւից որսորդական հրացանը ձեռքից դուրս է եկել Իսմեթ Գեզերը եւ փողոցում երկու կրակոց արձակել թոռան ուղղությամբ։   Սեֆա Գեզերը տեղում մահացել է։  Կրակոցներից վիրավորվել են նաեւ այդ ժամանակ ճանապարհով անցնող 43 եւ 80-ամյա տղամարդիկ։

Ոստիկանությունը ձերբակալել է թոռանը սպանած Իսմեթ պապին։