Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել Հ. Մ.-ի դին (ծնվ. 1949 թ.):





























