Դամասկոսում ռուսական դեսպանությունը հաստատել է, որ դիվանագիտական առաքելության տարածքում ական է պայթել, զոհեր չկան, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչության մամուլի ծառայությունից: Դեսպանությունում առկա աղբյուրն ավելի վաղ հայտնել է, որ դիվանագիտական առաքելության տարածքում պատահաբար ական է հայտնվել, պայթյունը ցրել է քարաբեկորները, որոնք երկու հոգու են վնասել:
Մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ տուժածներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:«Մոտ մեկ ժամ առաջ դեսպանության տարածք ականապատ պարկուճ է ընկել: Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով»,- հայտնել է զրուցակիցը:





























