Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիականությունը ձերբակալել է Եգիպտոսի հարավային շրջաններից մեկի բնակիչ Օմար Աբդուլ-Մագդային: Տղամարդը շրջում է ավանակի վրա, որին զինվորականի գլխարկ է հագցրել ու կենդանուն երկրի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսսի անվամբ ցուցանակ է ամրացրել:
Ձերբակալվածին ներկայացրել են գեներալին վիրավորելու մեղադրանք, ով հուլիսին առաջնորդում էր նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալմանն ուղղված շարժումւ, հաղորդում է
Եւս ութ հոգու ձերբակալել են Եգիպտոսի տարբեր հատվածներում հակազինվորական գրաֆիտիների համար: Այդ ձերբակալությունները ազդանշան են երկրում իշխանություններին քննադատելու համար հետապնդումների մասին:
Երկրում ամենազդեզիկ մարդ համարվող աս-Սիսսիի հակառակորդները նրան մեղադրում են ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ, որրը երկրում զանգվածային բողոքների առիթ է դարձել:





























