Երեւանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում բախվել են «Նիսսան» մակնիշի 30 ԼՕ 859 եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի Լ5177 համարանիշի ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:





























